Միջազգային 

Մոլդովայի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում Մայիսի 9-ի տոնակատարություններին

Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտին որոշել է չմեկնել Մոսկվա՝ Մեծ հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու, գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի խոսնակ Վլադ Ցուրկանուին։


 

Նրա խոսքով՝ մայիսի 9-ին Տիմոֆտին «մասնակցելու է հանդիսավոր միջոցառումների, որոնք անցկացվելու են Քիշնևում»։

 


Բացի այդ, մամուլի խոսնակը հաստատել է, որ մոլդովացի զինվորականները նույնպես չեն մեկնի Մոսկվա։

 


Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարար Վիորել Չիբոտարուն հայտարարել էր, որ «Ազգային բանակի ստորաբաժանումները Մոսկվայում կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր են ստացել, սակայն այդ հարցի շուրջ քաղաքական որոշումը պետք է կայացնի երկրի ղեկավարությունը»։

Նույն շարքից