Բելառուսում ընդդիմության միասնական թեկնածուն կարող է կին լինել: Նման կանխատեսում են անում տեղի քաղաքական վերլուծաբանները:
Նրանք, միևնույն ժամանակ, պնդում են, որ Բելառուսում կին թեկնածուն հնարավորություն չունի հաղթելու, և ընդդիմությունը, հենվելով նախապես պարտվող տարբերակի վրա, պարզապես հրաժարվում է նախագահական արշավին լուրջ մասնակցությունից, գրում է Независимая газета-ն:
2015 թվականի նախագահական արշավին կին թեկնածուի մասնակցության թեման Բելառուսում բարձրացվում է արդեն մոտ երկու տարի: Իր նախագահական հավակնությունների մասին առաջինը հայտնել է 36-ամյա Օլգա Կարաչը, ով հետաքրքիր է նրանով, որ իր քաղաքական գործունեությունը վարում է ոչ թե մայրաքաղաքում, այլ Վիտեբսկ քաղաքում:
Նախագահի աթոռը զբաղեցնելու մտադրության մասին երկրորդը հայտնել է «Բելառուսերենի միություն» հասարակական միավորման նախագահի տեղակալ 53-ամյա Ելենա Անիսիմը:
Ընտրություններին իր մասնակցությունը չի հերքել նաև Բելառուսի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար, հայտնի և փորձառու քաղաքական գործիչ, 63-ամյա Իրինա Վեշտարդը:
Նշենք, որ ընտրությունները կայանալու են նոյեմբերին։