Միջազգային 

Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին կմասնակցեն երկու հայ թեկնածուներ

analitik.am

Գլենդելի առանցքային կազմակերպությունները բաշխել են իրենց աջակցություններն ապրիլի 7-ին Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրությունների թեկնածուներին։ Այս մասին հայտնում է Glendale News Press-ը։



Գլենդելի քաղաքային խորհրդի համար մրցապայքարում անշարժ գույքի բրոքեր Վարդան Ղարպետյանն աջակցություն է ստացել 11 կազմակերպությունների կողմից, որից 4-ը՝ հայկական։ Դրանց թվում են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի Գլենդելի և Կրեսենտա հովտի մասնաճյուղերը և Հայկական իրավական խորհուրդը։



Ընտրապայքարին կմասնակցեն նաև քաղաքային խորհրդի գործող անդամ, թոշակառու ուսուցչուհի Փոլա Դիվայնը և առաջին անգամ առաջադրվող թեկնածու Էրիկ Եսայանը՝ քաղաքային խորհրդի պլանավորման հանձնաժողովի ներկայիս անդամը։ Փոլա Դիվայնի թեկնածությանն աջակցություն է հայտնել 9 ընկերություն, իսկ Էրիկ Եսայանը ստացել է 4 խմբի աջակցություն։

Նույն շարքից