Միջազգային 

Ուկրաինան հրաժարվել է արտահանձնել Սաակաշվիլիին

analitik.am

Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հրաժարվել է Վրաստանին արտահանձնել այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:



«Ստուգումների արդյունքում Ուկրաինայի Գլխավոր դատախազութունը եկել է այն եզրակացության, որ գոյություն ունեն որոշակի ռիսկեր առ այն, որ Վրաստանի համապատասխան մարմինների կողմից Սաակաշվիլիին արտահանձնելու հայցն արվել է քաղաքական շարժառիթներով նրան հետապնդելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Սաակաշվիլիի արտահաձնումը կհակասեր 1950թ. ընդունված Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի պահանջներին:



Հիշեցնենք, փետրվարի 17-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմեց Ուկրաինայի իշխանություններին՝ հետախուզության մեջ գտնվող անձանց, մասնավորապես Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու խնդրանքով:



Սաակաշվիլիից բացի՝ Թբիլիսին պահանջում է հանձնել նաև նախկին արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլիին: Վրաստանի դատախազությունն ընդգծում է, որ Ադեիշվիլին հետախուզվում է Ինտերպոլի կողմից:



Նշենք, որ փետրվարի 14-ից Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով Սաակաշվիլին զբաղեցնում է նրա արտաքին հարցերով խորհրդականի պաշտոնը:

Նույն շարքից