Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության՝ Ստամբուլի արվարձանում գտնվող գրասենյակ է ներխուժել 2 զինված անձ, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին։
Dogan լրատվական գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը փակել է կուսակցության շենք տանող ճանապարհը։ Միջադեպի մանրամասները դեռ չեն հաղորդվում։