Միջազգային 

ԵՄ-ն կաջակցի ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցությանը

ԵՄ-ն Ադրբեջանի խոշորագույն առևտրային գործընկերն ու ներդրողն է և մտադիր է աջակցել Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) այդ երկրի անդամակցության գործընթացին: Trend-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը «Արևելյան գործընկերություն» ծրագրի մասնակցի երկրների հետ հարաբերություններում ԵՄ առաջընթացի մասին զեկույցին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:



«Ադրբեջանի հետ համագործակցությունը ԵՄ-ի համար շատ կարևոր է, և մենք մտադիր ենք այն հետագայում ևս զարգացնել»,- նշել է նա:



Նրա խոսքով՝ ԵՄ-ն վերջին 10 տարում զարգացրել է հարաբերություններն Ադրբեջանի հետ «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում, որը ԵՄ-ի գործընկեր երկրների հետ համագործակցությունը զարգացնելու հիմք է:



Դիվանագետը հայտնել է, որ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ու ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանը սկսել են հարևանության քաղաքականության շրջանակներում հերթական քայլերի վերաբերյալ խորհրդակցությունները:



Մարդի խոսքով՝ ԵՄ-ի և Ադրբեջանի երկկողմ հաարբերությունները կքննարկվեն Յոհաննես Հանի Ադրբեջան այցի շրջանակներում ապրիլի 7-8-ը:



Մարտի 3-7-ը Ժնևում տեղի է ունեցել ԱՀԿ-ին Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ բազմակողմ և երկկողմ բանակցությունների հերթական փուլը:



Ադրբեջանը ԱՀԿ անդամ երկրների հետ բանակցությունները սկսել է 2004 թ.:



Բանակցություններն արդեն ավարտվել են, արձանագրություններ են ստորագրվել Թուրքիայի, Օմանի, ԱՄԷ-ի, Վրաստանի և Ղրղըզստանի հետ: Երկիրն արձանագրության ստորագրման փուլում է Չինաստանի և Մոլդովայի հետ:

Նույն շարքից