Միջազգային 

Ռումինիան պատրաստ է իր տարածքում ՆԱՏՕ-ի ծանր ռազմական տեխնիկա տեղակայել

Ռումինիան կիրագործի ՆԱՏՕ-ի որոշումը՝ իր տարածքում դաշինքի ծանր ռազմական տեխնիկա տեղակայելու վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Վիկտոր Պոնտան՝ մեկնաբանելով երեքշաբթի Բուխարեստում կայացած բանակցությունները Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։


Նա նշել է, որ երկիրը պատրաստ է տեղակայել ծանր ռազմական տեխնիկան։ Նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցություններից ՝ նշելով, որ Ռումինիայի ղեկավարությունում լիակատար համաձայնություն կա դաշինքի առջև երկրի պարտավորությունների կատարման վերաբերյալ։



Ավելի վաղ Բրիդլավը հայտնել էր, որ ծանր ռազմական տեխնիկայի տեղակայման մասին որոշումը սպասվում է մոտ ժամանակներս։ Նա ընդգծել է, որ դա կարվի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։




Փետրվարին ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները որոշում էին ընդունել Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Լեհաստանում, Բուլղարիայում և Ռումինիայում հրամանատարության և կառավարման 6 ստորաբաժանումների ստեղծման մասին։

Նույն շարքից