Միջազգային 

Ուկրաինան հայտնել է «Գազպրոմից» գազի գնումները վերսկսելու պայմանը

«Ուկրաինայի նավթագազ» ընկերությունն ապրիլի 1-ից ժամանակավորապես դադարեցրել է ռուսական գազի գնումները, սակայն պատրաստ է դրանք վերսկսել հազար խորանարդ մետրի համար մինչև 250 դոլար գազի գնի նվազեցման իրավական հաստատման դեպքում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի և ածխարդյունաբերության նախարար Վլադիմիր Դեմչիշինը, հաղորդում է interfax.ru-ն:


 

«Դեռ չենք ստացել այսօր (ռուսական գազ): Եթե հաստատենք 250 դոլարի գինը, կգնենք»,- ասել է նա չորեքշաբթի Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

 


Ուկրաինացի նախարարը հստակեցրել է, որ ռուսական «Գազպրոմ» ընկերությունն ու «Նավթագազ»-ն ամեն օր երկկողմանի օպերացիոն գործունեություն են անցկացնում և փոխանակվում են տարբեր փաստաթղթերով: Նրա խոսքով՝ վճարումը և մատակարարումները կվերսկսվեն, երբ համաձայնեցվի տեխնիկական համաձայնագիրը, որը կհաստատի գինը:

 


Այժմ «Նավթագազ»-ը Եվրոպայում գազը գնում է մոտ 280 դոլարով, այդ պատճառով մինչև 250 դոլար ռուսական գազի գնի իջեցման դեպքում այդ գազի գնումը շահեկան կլինի:

Նույն շարքից