Միջազգային 

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ճապոնիայի հետ Սինոպում ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիրը

analitik.am

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ճապոնիայի հետ Սինոպ նահանգում ԱԷԿ-ի կառուցման համաձայնագիրը, հայտնում է RIA Novosti-ն:



Թուրքիայում երկրորդ ատոմակայանի կառուցման համաձայնագիրը ստորագրվել էր 2013թ. հոկտեմբերին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջև:



Նախագիծը ծրագրվում է ավարտել 2023թ.: Դրա ընդհանուր արժեքը կազմում է 22 մլրդ դոլար:



Կայանը արտադրելու է մոտավորապես 40 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա:

Նույն շարքից