Միջազգային 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Բաքու

analitik.am

Ադրբեջանի փոխվարչապետ, Փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով պետհանձնաժողովի նախագահ, Միջազգային մարդասիրական օգնության հարցերով հանրապետական հանձնաժողովի նախագահ Ալի Հասանովը, որը մասնակցել է Սիրիայի հարցով Դոնորների երրորդ միջազգային համաժողովին, հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ: Այս մասին հայտնում է APA-ն:



Հասանովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հրավիրել է Ադրբեջան:



Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ եկող տարի կայցելի Ադրբեջան: Նա նաև նշել է, որ ինքը մայիսին Բաքվում տեղի ունենալիք միջազգային միջոցառմանը կուղարկի իր հատուկ ներկայացուցչին:

Նույն շարքից