Միջազգային 

Պուտինի այցը Թուրքիա չի նախատեսվում. Պեսկով

Ռուսաստանը պահպանում է կապերը Թուրքիայի հետ «Թուրքական հոսք» գազատարի ստեղծման շուրջ բոլոր մակարդակներում, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա դեռևս չի նախատեսվում, հայտարարել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։

 

 

«Տեսանելի հեռանկարում նման այց չկա»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսվո՞ւմ է արդյոք Պուտինի այցը Թուրքիա։

 


Միևնույն ժամանակ նա հայտնել է, որ «ռուսական և թուրքական կողմերի միջև շփումը շարունակվում է տարբեր մակարդակներում, միջպետական երկխոսություն, միջկորպորատիվ երկխոսություն, «Գազպրոմ»-ի ներկայացուցիչները գտնվում են մշտական կապերի մեջ իրենց գործընկերների հետ»։

Նույն շարքից