Միջազգային 

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է իշխող կուսակցության գրասենյակ ներխուժած հանցագործին

Ստամբուլի Քարթալ թաղամասում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գրասենյակ ներխուժած զինված անձը ձերբակալվել է, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 


Ինչպես հայտնում է տեղական հեռուստաընկերությունը՝ ոստիկանությունը հատուկ գործողություն է իրականացրել և ձերբակալել հանցագործին։

 


Հանցագործի դրդապատճառների մասին դեռևս չի հաղորդվում։ Այս առավոտ նա գրասենյակ էր մտել, դուրս հանել բոլոր աշխատակիցներին և փակվել ներսում։ Նա կոտրել է 7-հարկանի շենքի վերևի հարկի պատուհանները և այնտեղից կարմիր դրոշ կախել։

 


Հանցագործը պարբերաբար պատուհանից դուրս է նայել և ինչ-որ բան բղավել ներքևում գտնվող ոստիկաններին և անցորդներին։

Նույն շարքից