Ստամբուլի համալսարանի շենքի մոտ 21 ուսանող է ձերբակալվել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Համալսարանի մոտ հավաքվածները բողոքել են երեկ իր աշխատասենյակում պատանդ վերցված դատախազ Մեհմեթ Սելիմ Քիրազին առևանգողներին ձերբակալելու փոխարեն նրան սպանելու դեմ:
Չնայած ոստիկանության զգուշացումներին՝ ցուցարարները չեն ցրվել, ինչից հետո ոստիկանները ստիպված են եղել ուժ կիրառել: Հավաքվածներից 21-ը ձերբակալվել են:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դատախազ Սելիմ Քիրազը, ում պատանդ էին վերցրել Ստամբուլում, մահացել է։ Նշվում էր, որ նրան պատանդ վերցրած 3 հանցագործները սպանվել են։