Միջազգային 

ՄԱԿ. Լիբիայի մասնատումը ժամանակի հարց է

Լիբիայում շարունակվող արյունալի ռազմական գործողությունների շարունակման դեպքում երկիրը կհայտնվի անկայունության ու անարխիայում, ինչը կհանգեցնի նրա մասնատմանը:

 

Նման հայտարարություն է արվել ՄԱԿ-ի Լիբիային վերաբերվող հատուկ զեկոյցում:

Զեկույցում նշվում է, որ լիբիական լիդերների կտրուկ քայլերի բացակայության պայմաններում, երկրում հնարավոր է ազգային միասնության կորստի հավանականությունն, ինչի հետեւանքով երկիրը կմասնատվի , իսկ ռազմական գործողությունները կտեւեն տեւական բնույթ:

 

Միաժամանակ Լիբիայի քաղաքական ճգնաժամն ու տարբեր խմբավորումների առկայությունը նպաստում է երկրում ահաբեկչության ու սեպարատիզմի դրսեւորումների զարգացմանը:

ԻՊ ահաբեկչական խմբավորումը, օգտվելով երկրի անկայունությունից, կարող է արմատավորվել երկրում, ինչը հղի է աֆրիկյան մայրցամաքում անդառնալի հետեւանքներով:

Զոկույցում կոչ է արվում հակամարտության կողմերին ցուցաբերել վճռականություն ու Մարոկոյում նախատեսվող բանակցություններում ընդհանուր եզրեր գտնել ու վերականգնել խաղաղությունը երկրում:

 

Նույն շարքից