Մոտակա ժամանակում այդպես էլ իրեն չդրսեւորած Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը պաշտոնանկ կարվի, իսկ նրա փոխարեն վարչապետի պաշտոնն, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի ԱՄՆ քաղաքացի ու ներկայիս էկոնոմիկայի նախարար Նատայլա Յարսենկոն:
Նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեեւը, նշելով, որ նման նշանակումը շահավետ է Պորոշեմկոյի համար, քանի որ այդ դեպքում նա կազատվի իր վերջին հակառակորդից:
Քաղաքագետի խոսքերով, Ուկրաինայում վարչապետը ունի նախագահին հավասարազոր իրավունքներ, ուստի Յարսենկոյի նշանակման դեպքում Ուկրաինան ամբողջությամբ կհայտնվի Միացյալ նահանգների վերահսկողության ներքո: