Տնտեսություն 

Ռուսաստանում խուճապ է. բնակչությունը շտապում է ազատվել ռուբլուց

analitik.am

Ռուսաստանում նախորդ գիշեր մարդիկ խուճապահար «վազել» են խանութներ և գնել այն ամենը, ինչ հնարավոր է, այդ մասին իր բլոգում գրել է ռուս հայտնի լրագրող Իլյա Վարլամովը, փոխանցում է Обозреватель-ը։

Մինչ մի մասը շտապում է փոխանակման կետեր, մյուսները «գրոհում» են խանութները։ Գնում են այն ամենը, ինչը դեռ չի հասցրել թանկանալ, հիմնականում, իհարկե, տեխնիկա, մթերք, հագուստ։

«Մարդիկ շտապում են ազատվել ռուբլուց։ Շուրջօրյա խանութներում հենց հիմա հսկայական հերթեր են գոյացել։ Ապշեցնող լուսանկարներ են մարդիկ տեղադրում սոցկայքերում»,- գրում է լրագրողը։

Նրա խոսքով՝ ռուբլու արժեքի կտրուկ նվազման պատճառով Ռուսաստանը հաշված շաբաթների ընթացքում վերածվել է համաշխարհային գնումների կենտրոնի։

Նույն շարքից