Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ինքնահռչակ Մերձդնեստրի սահմանապահները Ուկրաինայի սահմանագծի մոտակայքում կրակ են բացել:
Այդ մասին հայտնել են Օդեսայի շրջանային ոստիկանությունից, նշելով, որ հրաձգությունը տեղի է ունեցել Ռազդիլյանկոյե շրջանի մոտակայքում:
Ուկրաինական իրավապահների տվյալներով, սահմանապահները կրակ են բացել Մոլդովիայի երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետեւանքով նրանցից մեկը ծանր վիրավորվել է:
Միաժամանակ մերձդնեստրյան կողմը պնդում է, որ կրակը բացվել է ուկրաինական սահմանապահների կողմից, իսկ տուժողները ոչ թե Մոլդովայի, այլ՝ Մերձդնեստրի բնակիչներ են:
Մերձդնեստրի իրավապահները քրեական գործ են հարուցել ու մեղադրել ուկրաինական կողմին օրենքի խախտման մեջ:
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Ուկրաինան շահագրգռված է Մոլդովայի տարածքային ամբողջականությամբ, իսկ Մերձդնեստրը համարում է նրա անքակտելի մասը: