Միջազգային 

Լուկաշենկոյի կարծիքով ԱՄՆ-ը պետք է միջամտի ուկրաինական հակամարտությանը

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքով ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին ԱՄՆ-ի մասնակցությունն անհրաժեշտ նախապայման է խաղաղության հաստատման ճանապարհին:

 

Նրա խոսքերով, առանց ամերիկյան կողմի մասնակցության Ուկրաինայում անհնար կլինի կայունություն հաստատել:

 

Լուկաշենկոյի կարծիքով, Ուկրաինայում ու Արեւելյան Եվրոպայում խաղաղության ու կայունության հաստատման համար ամերիկյան կողմը պետք է ակտիվորեն ներգրավվի հակամարտության կարգավորման առանցքային բոլոր պրոցեսներին:

 

Լրագրողների հետ շփման ընթացքում Լուկաշենկոն հիմնականում արծածել է ուկրաինական ճգնաժամին վերաբերվող խնդիրները՝ առաջարկելով խաղաղության հաստատման իր հիմնադրույթները:

 

 

Նույն շարքից