Լիտվայի նախկին վարչապետ Անդրյուս Կուբիլյուսը կդառնա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդականը: Газета.Ru-ի փոխանցմամբ` այս մասին Կուբիլյուսը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինձ զանգահարել է վաղեմի բարեկամ Միխեիլ Սաակաշվիլին: Ներկա պահին նա ղեկավարում է Պյոտր Պորոշենկոյի խորհրդատվական հանձնաժողովը` ներքին քաղաքականության հարցով, որին միանալու հրավիրել են նաև ինձ: Հանձնաժողովի անդամների ցուցակը տպավորիչ է: Ես համաձայնել եմ», - ասվում է հաղորդագրության մեջ:
2015-ի փետրվարին Պորոշենկոն իր խորհրդականի պաշտոնում նշանակել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: