Միջազգային 

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը լքել է հանձնաժողովում իր պաշտոնը

analitik.am

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ում չորեքշաբթի կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել, լքել է Սենատի արտաքին հարցերով հանձնաժողովում իր պաշտոնը, տեղեկացնում է gazeta.ru-ն:

 


Մենենդեսին կարող են փոխարինել Դեմոկրատական կուսակցությունից նրան հաջորդող սենատորներ Բարբարա Բոքսերը կամ Բենջամին Կարդինը:

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ կոռուպցիայի համար կասկածվող սենատորը հրաժարվել է հրաժարական տալ:

 


Քննությունը ենթադրում է, որ Մենենդեսն իր դիրքն օգտագործել է ընկերոջ առաջխաղացման համար: Դրան ի պատասխան՝ սենատորը թանկարժեք նվերներ է ստացել:

Նույն շարքից