Միջազգային 

Կամչատկայի ափերի մոտ ռուսական նավ է խորտակվել. կա 54 զոհ

Կամչատկայի թերակղզու ափերի մոտ` Օխոտի ծովում, խորտակվել է ռուսական «Դալնի Վոստոկ» տրալերը (ուռկանապարկակիր նավ), որն իր հետ ծովի հատակն է տարել 54 ծովագնացի:

 


Ինչպես նշում է bbc.com-ը, Ռուսաստանի առափնյա փրկարարական ծառայության աշխատակիցների փոխանցմամբ՝ իրենց հաջողվել է նավից փրկել 63 մարդու:

 


Հայտնի է, որ նավի 132 հոգանոց անձնակազմից 78-ը եղել են ռուս, իսկ մնացածը` Լատվիայի, Ուկրաինայի, Մյանմայի ու Վանուատուի քաղաքացիներ:

 


Նշվում է, որ դեպքի վայրումշարունակվում են որոնողա-փրկարարական աշխատանքները: Մասնագետները նշել են, որ ողբերգության պատճառները դեռևս հայտնի չեն:

 


Չի բացառվում, որ նավաբեկության պատճառը եղել է սառցաբեկորի հետ բախումը, ինչից հետո այն խորտակվել է 15 րոպեում:

Նույն շարքից