Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն արգելել է իր երկրում ռուսական արտադրության ֆիլմերի ու սերիալների ցուցադրությունը, հայտնում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ երկրի խորհրդարանն օրենք էր ընդունել, որն արգելում է պաշտոնական Կիևի կողմից ագրեսոր երկիր ճանաչված Ռուսաստանի բանակի ու ուժային կառույցների քարոզն անող ֆիլմերի ցուցադրությունը:
Ստեղծված իրավիճակին անդրադարձել է ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի բաժնի պետ Վյաչեսլավ Տելնովը` Ուկրաինայում ռուսական ֆիլմերի արգելքը որակելով «անհեթեթ»: