Պակիստանի մայրաքաղաքի դատարանը երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆի ձերբակալության արտոնագիր է տվել, որը գրավ սահմանելու հնարավորություն չի նախատեսում: Այս մասին հայտնում է Dawn թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ավելի վաղ այդ դատարանը նման արտոնագիր է տրամադրել, որը նախատեսել է գրավի տարբերակը, և քաղաքական գործչին հաջողվել է մոտ 1 000 դոլար վճարելուց հետո խուսափել կալանքի տակ մնալուց:
Դատավորներն այսպիսի որոշում են ընդունել, երբ Մուշարաֆը չի ներկայացել 2007 թ. հատուկ նշանակության ջոկատի կողմից Լալ-Մասջիդ մզկիթի գրոհի ժամանակ հոգևորական Աբդուլ Ռաշիդ Ղազիի սպանության գործով հերթական նիստին:
Մզկիթի միաբանությունը 2007 թ. հուլիսի 3-ին հայտարարել է Պակիստանի իրավական դաշտից դուրս գալու և իր տարածքում շարիաթի օրենքների ներմուծման մասին: Իշխանությունների ձեռնարկած մզկիթի գրոհը հանգեցրել է մոտ 100 մարդումահվան: Սպանվածների թվում են եղել մզկիթի ավագ հոգևորականը, նրա մայրն ու զարմիկը: Այդ քրեական գործը, որի մասնակից է Մուշարաֆը, հարուցվել է 2013 թ. սեպտեմբերին հոգևորականի որդի Հարուն Ռաշիդ Ղազիի միջնորդությամբ: