Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը բողոքել է, որ արքայական ընտանիքի համար նվերներն արդեն այն չեն, գրում է The Daily Express-ը: Թերթը հիշեցնում է, որ միապետի համար վերջին նվերների թվում են սանրը և աղբյուրի ջրով շշերը: Նախօրեին Եղիսաբեթ II-ը պարզել է, որ իր նախորդների դեպքում նվերներն ավելի լավն են եղել, ասվում է հոդվածում:
1812 թ. արքայական տանը պարսից շահի նվիրած պոեզիայի գիրքն առաջին անգամ նայելով՝ 88-ամյա Եղիսաբեթ II-ն ասել է. «Այսպիսի նվերներ դուք այլևս չեք ստանում»:
Թագուհին այցելել է Վինձորի գրադարան, որտեղ տեղի է ունեցել թագավորական փաստաթղթերի թվայնացման նախագծի թողարկումը: Մասնավորապես, նա ուսումնասիրել է Գեորգ I-ի, Գեորգ II-ի, Գեորգ III-ի, Գեորգ IV-ի և Վիլհելմ IV-ի կառավարման ժամանակվա գրքերն ու նամակները, որոնք ավելի վաղ փակի տակ են պահվել:
Ծրագրվում է թվայնացնել ընդհանուր թվով 350 000 էջ, որոնք հասանելի կլինեն հետազոտողների համար: Մինչ այդ հրապարակվել է այդ նյութերի միայն 15%-ը: