Միջազգային 

Բաքվի քաղաքապետարանն արտոնել է «Դադարեցնել թալանը» կարգախոսով ցույցը

Բաքվի քաղաքապետարանը համաձայնություն է տվել ապրիլի 5-ին «Մեհսուլ» մարզադաշտում Ազգային խորհրդի միտինգի անցկացմանը: Այս մասին Turan-ին հայտնել է Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության նախագահի տեղակալ Ֆուադ Գահրամանալին:



Ցույցը տեղի կունենա ժամը 15:00-ին՝ «Դադարեցնել թալանը» կարգախոսով:



Ընդդիմությունը մտադիր է բողոքել իշխանությունների տնտեսական քաղաքականության դեմ, որը հանգեցրել է մանաթի արժեզրկման, տնտեսական և սոցիալական ոլորտներում տապալման, կոռուպցիայի:

Նույն շարքից