Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեն և այցով այդ երկրում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երկկողմ հանդիպում են ունեցել: Այս մասին հայտնում է APA-ի վրացական բյուրոն:
Հաղորդվում է, որ փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպումից հետո Հասանովը հայտարարել է, որ այսօր տեղի ունեցած հանդիպումների հիմքը դրվել է Նախիջևանում և Բաքվում. «Մեր վերջին հանդիպումների ժամանակ մենք որոշում ենք ընդունել շարունակել եռակողմ հանդիպումները: Ե՛վ երկկողմ, և՛ եռակողմ ձևաչաձով մենք շատ կարևոր հարցեր ենք քննարկել: Եռակողմ հուշագրի ստորագրման պատրաստություն է ընթանում: Փաստաթղթի տեքստն արդեն քննարկվել է 3 պետությունենրի տարբեր նախարարություններում: Այդ փաստաթուղթը կստորագրվի Թուրքիայում մեր երրորդ հանդիպման ժամանակ»: