Միջազգային 

Յացենյուկի պնդմամբ Ուկրաինան պաշտպանում է Եվրոպան իրական վտանգից

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից առաջ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Եվրոպան պարտավոր է ընդլայնել Ուկրաինային տրվող օժանդակությունը:

 

Նրա խոսքերով, Ուկրաինայի արեւելքում իրավիճակի կայունացման համար Եվրոպան պետք է ընդլայնի օգնությունը երկրին, քանի որ ուկրաինացիները պայքարում են Մոսկվայի կողմից հովանավորվող ահաբեկչության դեմ ու միաժամանակ Եվրոպային պաշտպանում ռուսական ագրեսիայից:

 

Յացենյուկը նշել է, որ Ուկրաինան տնտեսական պատժամիջոցների արդյունքում կորցրել է Ռուսաստան ապրանքներ առաքելու հնարավորությունից, որոշ չափով դա փոխհատուցվել է Մերձավոր Արեւելք ու Աֆրիկյան երկրներ ուկրաինական ապրանքատեսակների արտահանմամբ:

 

Վերջում նա ավելացրել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է թոթափել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը ու կոչ արել գերմանական բիզնեսի ներկայացուցիչներին ներդրումներ կատարել երկրում ու ընդլայնել օժանդակության ծավալները:

 

 

 

 

Նույն շարքից