Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ադենում տեղակայված ՌԴ գլխավոր հյուպատոսարանը թալանվել է շիա ապստամբների ու նրանց միացած երկրի նախկին նախագահի կողմնակիցների կողմից:
Թալանի պահին ռուսաստանյան դիվանագետները հյուպատոսարանից բացակայել են:
Ապստամբները հյուպատոսարանից դուրս են հանել սարքավորումներ ու փաստաթղթեր ու բարձելով ավտոմեքենաները՝ տեղափոխել անհայտ ուղղությամբ:
Ավելի վաղ հայտնվել էր, որ միջազգային կոալիցիայի ավիահարվածներից տուժել էր նաեւ Ադենի ՌԴ հյուպատոսարանի շենքը:
Ռուսաստանյան ինքնաթիռը, դիվանագետներին ու ռուս քաղաքացիներին էվակուացնելու նպատակով Կահիրեից հատուկ չվերթ կիրականացնի Ադեն:
Հիշեցնենք, որ Ադենում բավականին մեծ քանակությամբ ռուս կանայք են բնակվում, որոնք ամուսնացած են եմենցիների հետ: