Միջազգային 

Մոնրեալում հազարավոր ուսանողներ դուրս են եկել ցույցի

Հինգշաբթի օրը Մոնրեալի փողոցներ են դուրս եկել մի քանի տասնյակ հազար ուսանողներ՝ ի նշան բողոքի Կանադայի Քվեբեկ նահանգի իշխանությունների առաջարկած կոշտ տնտեսման ծրագրի դեմ, որը կառնչվի նաև կրթության ոլորտին: Այս մասին հաղորդում է TASS-ը:



«Մենք ցանկանում ենք իշխանությանը ցույց տալ, որ նա չպետք է նման որոշումներ ընդունի՝ հաշվի չառնելով հասարակության կարծիքը»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը: Ցույցն անցել է առանց միջադեպերի, կարգուկանոնին հետևել են ոստիկանական ուժեղացված ջոկատները:



Երթի կազմակերպիչների տվյալներով՝ բողոքի է դուրս եկել 75 հազար մարդ: Տեղում աշխատող լրագրողների խոսքերով՝ հավաքվել էին 10-20 հազար մարդ: Պաշտոնական տվյալներ դեռևս չեն նշվում:

Նույն շարքից