Միջազգային 

Քենիայի համալսարանի վրա հարաձկվողները կրակել են միայն քրիստոնյաների վրա. ԶԼՄ-ներ

«Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները, ովքեր Քենիայի Գարիսա քաղաքում հարձակվել են համալսարանի վրա, կրակել են միայն քրիստոնյաների վրա: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով ականատեսներին:



Ջոյել Այոնան հարձակման ժամանակ համալսարանի մասնաշենքում է եղել: Նրա խոսքերով` գրոհայինները ներխուժել են քրիստոնեական պատարագին և պատանդներ վերցրել, ապա նրանք անցել են հանրակացարանները` կրակելով բոլորին, բացի մուսուլմաններից:



Համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ Քոլինզ Վետանգուլայի խոսքերով` գրոհայինները բացել են դռները և հարցրել` քրիստոնյաներ եք, թե մուսուլմաններ: Եթե քրիստոնյաներ լինում էին, գնդակահարվում էին տեղում:



Ագուստինե Ալգանայի խոսքերով` առաջին կրակոցները հնչել են, երբ շատ ուսանողներ դեռ քնած են եղել:

Նույն շարքից