Միջազգային 

Հարավային Օսիայի խորհրդարանը վավերացրել է ՌԴ-ի հետ համագործակցության մասին համաձայնագիրը

Հարավային Օսիայի խորհրդարանը կողմ է քվեարկել Ռուսաստանի հետ համագործակցության և ինտեգրման մասին համաձայնագրին, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:


 

Պատգամավորները քվեարկել են միաձայն: Որոշումը կայացվել է հանդիսավոր ձևով՝ նախագահի, մտավորականության ներկայացուցիչների, վետերանների ու երիտասարդ ակտիվիստների մասնակցությամբ:

 


Ավելի վաղ համաձայնագիրը ստորագրել էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հարավային Օսիայի ղեկավար Լեոնիդ Տիբիլովը:

Նույն շարքից