Միջազգային 

Ադրբեջանի և Ուկրաինայի արտգործնախարարները չեն մասնակցում Բիշքեքում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին

Բիշքեքում սկսվել է նեղ կազմով ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը: Այս մասին հայտնում է TASS-ը:



Հանդիպմանը մասնակցում են ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մաքեյը, ՂազախստանիԱԳ ղեկավար Երլան Իդրիսովը, Ղրղըզստանի ԱԳ ղեկավար Էրլան Աբդըլդաևը, Տաջիկստանի ԱԳ ղեկավար Սիրոջիդին Ասլովը և Թուրքմենստանի՝ Ռաշիդ Մերեդովը: Մոլդովան ներկայացնում է արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման հարցերավ նախարարի տեղակալ Թուդոր Ուլյանովսկին, Ուզբեկստանը՝ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ժավլոն Վահաբովը:



Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը չի մեկնել հանդիպման, իր փոխարեն ուղարկել է հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Ֆահրադդին Գուրբանովին, Ուկրաինան ներկայացնում է հատուկ հանձնարարությունների հարցերով դեսպան Նիկոլայ Դորոշենկոն:



Նիստի օրակարգում ավելի քան 10 հարց է: Նախարարներն ու պատվիրակությունների ղեկավարները ծրագրում են քննարկել սահմանային անվտանգությունը, մանկավարժական կադրերի, ռազմական-հումանիտար ոլորտի մասնագետների պատրաստումը և այլ հարցեր:

Նույն շարքից