Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իրանի ու վեցնյակի Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը անմիջականորեն սպառնում է Իսրայելի ինքնւիշխանությանը:
Այդ մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամի Նաթանյահուն, նշելով, որ գործարքը սպառնում է Իսրայելի գոյությանը:
Իր հերթին Օբաման վարչապետին հավաստել է, որ Իրանի հետ համաձայնությունը ընդհանրապես սեպ չի կարող խրել Իսրաելա- ամերիկյան հարաբերություններում, ու ճանապարհ կհարթի տարածաշրջանում կայունության հաստատման ճանապարհին:
Օբաման ընդգծել է, որ մտադիր է առաջիկայում ձեւավորել ազգային անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խումբ, որը կայցելի Իսրայել՝ երկու երկրների կարեւոր առանցքային խնդիրների քննարկման ու համագործակցության ընդլայնման համար: