Միջազգային 

Վենեսուելան պատերազմի է նախապատրաստվում

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Բոլիվարական բանակը, ռազմաօդային ու ռազմածովային ուժերն ու վենեսուելական ժողովուրդը պետք է պատրաստ լինեն հակահարված տալ յուրաքանչյուր ագրեսիայի փորձ:

 

Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշելով, որ երկիրը կշարունակի նոր տանկեր ու ինքնաթիռներ ձեռք բերել:

 

Չնայած երկրի տնտեսական ճգնաժամին ու նավթի գների անկման, Վենեսուելան մտադիր է զենք ու սպառազինություն գնել Ռուսաստաից ու Չինաստանից:

 

Մադուրոյի բնորոշմամբ, Վենեսուելան խաղաղության կողմնակից է, սակայն չի հանդուրժի ագրեսիա ու ոտնձգություն իր ինքիշխանության դեմ, ուստի երկրի բնակչությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր պրովոկացիա բացառելու համար:

 

Հիշեցնենք, որ փետրվարին պաշտոնական այցով Վենեսուելայում գնվող Ռուսաստանի ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն վենեսուելական իր կոլեգայի հետ կնքել է գիտա-ռազմական համագործակցության զարգացման ու ընդլայման պայմանագիր:

 

Վենեսուելան վերջին ժամանակահատվածում Ռուսաստանից գնել է 3,2 մլիարդ դոլարի զենք, այդ թվում՝ հեռահար հրթիռային համակարգեր, տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ ու ուղղաթիռներ:

 

Նույն շարքից