ՀՀ ֆինանասների նախարորությունը հրապարակել է դեկտեմբերի 16-ին տեղի է ունեցած աճուրդի տվյալները: Կայացել է 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական ուղենշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը կազմել է 2 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 710 մլն դրամ, որից մրցակցային` 570 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 140 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 690 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 595 մլն 253 հազար 116 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4859 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.0000 տոկոս: Աճուրդին մասնակցել է 7 գործակալ: