Միջազգային 

Օբաման ցանկանում է Ալյասկան արգելոցի վերածել

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման առաջարկել է ցրտաշունչ Ալյասկա նահանգի տարածքը վերածել արգելոցի:

 



Ինչպես նշում է bbc.co.uk-ը, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղղված նամակում Օբաման նշել է, որ իր նախաձեռնության շնորհիվ հնարավոր կլինի պահպանել Ալյասկայի բացառիկ բնությունը:

 



Եթե Կոնգրեսը համաձայնի այս նահանգն արգելոցի վերածել, ապա բնական հանածոներով հարուստ Ալյասկայում արդյունահանման բոլոր աշխատանքները կդադարեցվեն:

 



Աղբյուրը հավելում է, որ Ալյասկայում են գտնվում վտանգված մի շարք կենդանիներ ու բույսեր:

Նույն շարքից