Միջազգային 

Յուլիա Տիմոշենկոն կոչ է արել լուծարել «Նավթագազ» ընկերությունը

Ուկրաինայի Գերագույն ռադայի «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել լուծարել «Նավթագազ» ընկերությունը։ Նրա կարծիքով՝ ընկերությունն ավելորդ «վայր» է, որտեղ ծաղկում է կոռուպցիան։ Իր դիրքորոշումը նա հայտնել է «112 Ուկրաինա» հեռուստաալիքի հաղորդումներից մեկի ժամանակ, փոխանցում է lenta.ru-ն։


 

«Ուկրաինական գազի մեծ մասն արդյունահանում է «Ուկրգազդոբիչա» ընկերությունը և վաճառում այն «Նավթագազին»»,- УНН-ը մեջբերում է նրա խոսքերը։ Ըստ նրա՝ Ուկրաինայում գազի արդյունահանման ինքնարժեքը 23.5 դոլար է 1000 խմ-ի համար։ Դա, ըստ նրա, հաշվապահական փաստաթղթերից է վերցված, իսկ իրականում այդ թիվը ցածր է։

 


««Ուկրգազդոբիչան» գազ է արդյունահանում, «Ուկրտրանսգազը»՝ մատակարարում։ Այս կառույցները պետք է թողնել, իսկ կոռուպցիայի կենտրոն «Նավթագազը»՝ լուծարել»,- ասել է նա։

Նույն շարքից