Միջազգային 

«Ռոսպոտրեբնադզորը» սկսել է ստուգել ուկրաինական արտադրության օծանելիքն ու հիգիենայի պարագաները

ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայությունը սկսել է ուկրաինական արտադրության օծանելիքի, տակդիրների, օճառի, լվացող միջոցների, պաստառների ստուգումը։

 


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, քննության կենթարկվեն նաև ուկրաինական կահույքը, անկողնային պարագաները, կանացի հիգիենիկ միջոցները։

 


Ստուգումն իրականացվում է Մաքսային միության տարածք հաստատված որակական պահանջներին չհամապատասխանող ապրանքների ներմուծման ռիսկերը կանխելու նպատակով։

 

 


Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսպոտրեբնադզորը» մարտի 23-ից արգելել էր «Ջոնսոն» ընկերության մաքրող և լվացող միջոցների ներմուծումը` «հիգիենիկ պահանջները չբավարարելու» պատճառաբանությամբ։

Նույն շարքից