Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի արմատական Աջ սեկտոր կուսակցությունն, որ Ռուսաստանի կողմից ընդգրկված է սեւ ցուցակում, մտադիր է շարունակել մարտական գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ ազատագրված չէ Ղրիմի թերակղզին:
Այդ մասին հայտնել է Աջ սեկտոր կուսակցության ղեկավար ու Ռադայի պատգամավոր Դմիտրի Յարոշը, պնդելով, որ պատերազմը ավարտվելու է Ուկրաինայի հաղթանակով, ինչից հետո երկիրը կլծվի խաղաղ աշխատանքի:
Նրա խոսքերով , բոլոր ուկրաինացիները Ղրիմի նկատմամբ զգում են հատուկ վերաբերմունք, նրանց բոլորին կապում է գեղեցիկ հուշերն, ուստի, թերակղզու ազատագրումն՝ առաջնային է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական ազգայնական գումարտակները, ընդգրկվելով զինված ուժերում, վերախմբավորվել են ու ռազմական ծառայություն կիրականացնեն պայմանագրային հիմունքներով:
Պորոշենկոն Յարոշին առաջարկել է ղեկավար պաշտոն երկրի պաշտպանական գերատեսչությունում, նշելով որ մեծ հաճույքով կմասնակցի Յարոշի կամավորական միության կազմավորման շխատանքներին: