Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եվրամիությունն արդեն աննպատակային ու անօգտակապ միավորում է:
Այդ մասին հայտնել է Իտալիայի ըննդիմության ներկայացուցիչ Բեպե Գրիլոն, նշելով, որ ԵՄ-ը ցանկության դեպքում կարող էր օժանադակել իր կազմում ընդգրկված Հունաստանին:
Նրա կարծիքով ԵՄ-ը վաղուց իրեն սպառել է, քանի որ այլեւս չի ցանկանում օգնել ֆինանսական ու տնտեսական ճգնաժամում հայտնված իր գործընկեր Հունաստանին:
Նրա խոսքերով, Եվրոպական միասնական ընտանիքի գաղափարը ինքնին կարեւոր է, սակայն անհրաժեշտըություն կա բացառել միասնական արժույթի գաղափարը:
Նա դա բնորոշել է որպես թակարդ, ինչի հետեւանքով երկրները ընկնում են որոշակի քաղաքականան պրոցեսների մեջ, ինչը հանգեցնում է կախվածության, ինչպես նաեւ խթանում գործազրկության ու սոցիալական անհավասարության աճին:
Քաղաքագետի կարծիքով՝ Իտալիան պետք է զարգացնի արտաքին առեւտուրն ու շրջանառությունը, փոփոխություն իրականացնի ֆինանսական համակարգում, քանի որ երկրի ֆինանսական կապիտալը հիմնականում պահվում է գերմանական ու ֆրանսիական բանկերում: