Միջազգային 

Իրանի դեմ պատժամիջոցները չեղյալ կհայտարարվեն աստիճանական կարգով

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ` Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցման գործընթացը հավանաբար կտևի մոտ մեկ տարի այն բանից հետո, ինչ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ կստորագրվի վերջնական համաձայնագիր: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը.

«Մենք ակնկալում ենք, որ դադարեցումը տեղի կունենա մեկ տարվա ընթացքում:

Պատժամիջոցների գործունեության դադարեցումը կարող է տեղի ունենալ ավելի շուտ, եթե Իրանն ավելի շուտ ընդունի անհրաժեշտ քայլեր»: Հարֆը հավելել է, որ ԱՄՆ-ը մտադիր է շարունակել Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին Մերձավոր Արևելքում իր դաշնակիցների ու գործընկերներին մանրակրկիտ իրազեկելը: 

Նույն շարքից