Ապրիլի 24-ին Բունդեսթագում մեկ ժամանոց քննարկում տեղի կունենա Հայոց ցեղասպնության 100-րդ տարելիցի շուրջ, որի ժամանակ իշխող կուսակցությունը ընդդիմության հետ կվիճարկի ժխտողականության գործում Թուրքիային աջակցելու կամ չաջակցելու հարցը:
Ինչպես գրում է Soyarmenio.com-ը` թեև Կանաչներն ու Ձախականները կողմ են, որ քննարկման արդյունքում ընդունվելիք ցանկացած բանաձևում օգտագործվի «ցեղասպանություն» եզրույթը, դաշնային կառավարությունը և իշխող կոալիցիա կազմած կուսակցությունները վերապահումով են մոտենում այս հարցին, ըստ երևույթին` մտավախություն ունենալով հրահրել Թուրքիայի թշնամանքը:
Վերջին ամիսներին Բունդեսթագում բանավեճ է ծագել. բոլոր քաղաքական կուսակցությունները վիճարկում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեման ներկայացնելու հարցը:
Աղբյուրը նշում է, որ Գերմանիան աջակցում է Թուրքիային ժխտողականության հարցում, և տարբեր պատմաբաններ ցույց են տվել, որ երկիրը ժամանակին համագործակցել է Օսմանյան կայսրության հետ՝ 20-րդ դարասկզբին մեկուկես հայի ցեղասպանության գործում: