Միջազգային 

Գժվել ես, ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման շրջանակում պատմել է, թե Ուկրաինայի ներկայիս նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը։

 


Ինչպես նշում է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով, այս առաջարկությունը Պորոշենկոն իբր արել է փետրվարի 11-12-ին Մինսկում կայացած «նորմանդական քառյակի» բանակցություննների ժամանակ:

 


«Նա (Պորոշենկոն) ինձ ուղիղ ձևով ասաց. «Վերցրե՛ք Դոնբասը»: Ես նրան պատասխանեցի. «Գժվե՞լ ես , ինչ է: Ինձ Դոնբասը հարկավոր չէ: Եթե այն ձեզ պետք  չէ, հայտարարեք դրա անկախացման  մասին»,- մեջբերել է աղբյուրը Պուտինի խոսքերը:

 


Սրան ի պատասխան Պորոշենկոն ասել է, թե իրենք չեն կարող նման քայլի գնալ: Այս խոսքերը լսելով` Պուտինը նշել է, որ այդ դեպքում Ուկրաինայի իշխանությունները պետք է Դոնբասի բնակչությանը վճարեն թոշակները, նպաստներն ու վերականգնեն բանկային համակարգը:


 

Աղբյուրը հավելում է, որ ռուս գործարարների ու Պուտինի փակ հանդիպման ևս մի մասնակից հաստատել է այս տեղեկությունը:


 

«Պորոշենկոն առաջարկել է Ռուսաստանին վերցնել Դոնբասն ու ֆինանսապես ապահովել այն: Մինչդեռ Պուտինը պատասխանել է, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե Դոնբասը ներառվի ՌԴ կազմում, իսկ ներկայում այն Ուկրաինայի մի մասն է, ու բոլոր ծախսերը պետք է հոգա ուկրաինական կողմը»,- ասել է աղբյուրը:

Նույն շարքից