Միջազգային 

Օբաման յուրահատուկ ձևով է շնորհավորել ամերիկացիներին Սբ Զատկի տոնի առթիվ (լուսանկարներ)

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման յուրահատուկ ձևով է շնորհավորել ամերիկացիներին Սբ Զատկի տոնի առթիվ, գրում է segodnya.ua-ն։

 


Սպիտակ տան Facebook-յան էջում հայտնվել է Օբամայի լուսանկարը մեծ զատկական նապաստակի հետ (նապաստակը համարվում է կաթոլիկների Զատկի խորհրդանիշը)։ Լուսանկարիչը նրանց լուսանկարել է մեջքից և այն պահին, երբ նրանք նայելիս են եղել Վաշինգտոնի հուշահամալիրին։ 

 


Բացի այդ, էջում տեղադրվել են նաև նախագահի և նրա կնոջ ու երեխաների լուսանկարը, որի տակ գրված է՝ «Օբամաների ընտանիքից՝ Զատկի առթիվ»։

 


Իսկ Օբամայի Facebook-յան էջում տեղադրված է նախագահի սիրելի շներից մեկի լուսանկարը, սակայն՝ խաղալիք նապաստակի ականջներով։ «Երջանիկ Զատիկ»,- գրել է նախագահը։



 

 

 

 

Նույն շարքից