Միջազգային 

ՌԴ ընդդիմությունը ապրիլի 19-ին բողոքի երթ և ցույց կանցկացնի

ՌԴ ընդդիմությունն ապրիլի 19-ին բողոքի երթ և ցույց անցկացնելու վերաբերյալ հայտ է ներկայացրել Մոսկվայի քաղաքապետարան, հայտնել է միջոցառման կազմակերպիչներից լրագրող Ալեքսանդր Ռիկլինը, փոխանցում է Лента-ն։

 


Նրա խոսքով՝ հայտում առաջարկվել է համաձայնեցնել մի քանի երթուղիներից մեկը։ Ենթադրվում է, որ միջոցառմանը կմասնակցի մինչև 30.000 մարդ։

 


«Հիմնական կարգախոս ակցիան դեռ չունի։ Առաջին անգամ է, որ մենք ոչ մի պահանջ չենք ներկայացնում իշխանություններին։ Մեր ակցիայի շրջանակում որոշակի ուղերձ կհղվի քաղաքացիներին»,- ասել է ընդդիմադիրը։

Նույն շարքից