Տնտեսություն 

Գերմանիան 20 մլն եվրոյի արտոնյալ փոխառություն կհատկացնի Վրաստանին

Գերմանիան որոշում Է ընդունել վրաց-գերմանական համագործակցության շրջանակներում 20 մլն եվրոյի չափով արտոնյալ փոխառություն հատկացնել Վրաստանին: Փոխառությունը կուղղորդվի «Կլիմայի համար անվտանգ ենթակառուցածքի ծրագրի» նոր նախագծի ֆինանսավորմանը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:

 

Դեկտեմբերին 19-ին Գերմանիայի դեսպանության տնտեսական համագործակցության բաժնի ղեկավար տիկին Կատերինա Դերկոռնը այդ կապակցությամբ պաշտոնական ծանուցում Է հանձնել ֆինանսների նախարար Նոդար Խադուրիին: 

 

Այս որոշումը Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ համագործակցության շարունակման եւ ընդլայնման եւս մեկ հաստատումն Է: Գերմանիայի կառավարության աջակցությունը,  ֆինանսական օժանդակության հետ միասին, կարեւոր է Եվրոպայի հետ հարաբերությունները խորացնելու համատեքստում:

Նույն շարքից