Միջազգային 

Կրեմլում չեն մեկնաբանում Պորոշենկոյի` Դոնբասի մասին հայտարարությունը

Կրեմլը չի մեկնաբանում լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է այն մասին, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն «վերցնել Դոնբասը», գրում է РИА Новости-ն։

 


«Այնքան էլ լավ չէ, որ այդ միջոցառման որոշ մասնակիցներ պատմել են նախագահի հետ իրենց շփման բովանդակության մասին։ Թող դա մնա նրանց խղճին, պատմել են նրանք ճշմարտությունը, թե ոչ, թող մնա իրենց խղճին։ Ես ոչ մի կերպ չեմ պատրաստվում մեկնաբանել դա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նույն շարքից