Միջազգային 

Իսպանիայի վարչապետի բնորոշմամբ Կատալոնիայի անկախության հռչակագիրը սպառնում է երկրի տերիտորյալ ամբողջականությանը

analitik.am

Եվրոպան երբեք չի ճանաչի Կատալոնիայի անկախությունը, եթե այն հռչակեն տեղական իշխանությունները: Այս մասին հայտարարել է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը:

«Եվրոպան երբեք չի ընդունի դա: Եվրոպայում ոչ ոք չի ճանաչի ինքնիշխանության մասին միակողմանի հայտարարությունը: Այդ գործընթացը ոչ մի իմաստ չունի՝ բացի մարդկանց բաժանելուց եւ տնտեսության վերականգնմանը խոչընդոտելուց»,- Իսպանիայի Ազգային ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետը:

Մարտի վերջին «Մերձեցում եւ միություն» կուսակցությունը՝ կատալոնական կառավարության ղեկավար Արթուր Մասի գլխավորությամբ եւ «Կատալոնիայի ձախ հանրապետականները»՝ Օրիոլ Ժունկերասի գլխավորությամբ, ինչպես նաեւ եւս երեք կազմակերպություններ, Կատալոնիայի անկախության ձեռքբերման «ճանապարհային քարտեզ» էին ստորագրել: Կատալոնական ինքնիշխանության կողմնակիցների հաղթանակի դեպքում սեպտեմբերի 27-ին ինքնավար մարզի ընտրություններում կթողարկվի անկախության հասնելու գործընթացը, որը, ըստ ՌԻԱ Նովոստիի, կտեւի առնվազն 18 ամիս:

«Նրանք հայտարարում են, որ ինքնիշխանության մասին հռչակագիր է լինելու, բայց չի կարելի այդ անել: Այդ դեպքում կդիմենք Սահմանադրական դատարան, քանի որ ինքնիշխանությունը խախտում է Իսպանիայի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Մարիանո Ռախոյը:

Նույն շարքից