Միջազգային 

ՄԱԿ-ի ԱԽ-ն արտահերթ նիստ է գումարել Սիրիայում ԻՊ գրոհայինների հարձակումների կապակցությամբ

analitik.am

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երկուշաբթի արտահերթ խորհրդակցութուն է անցկացնում` կապված Դամասկոսի հարավում գտնվող պաղեստինցի փախստականների ճամբարում տիրող իրավիճակի հետ, որը ենթարկվում է «Իսլամական պետութուն» և «Ջեբհաթ ան-նուսրա» ծայրահեղական խմբավորումների զինյալների հարձակումներին:

Ինչպես գրում է ТАСС–ը` այս մասին հայտարարել է ԱԽ-ում նախագահող հորդանանյան դիվանագետ Դինա Քավարը: Նրա խոսքով` հանդիպումն սկսվել է նյույորքյան ժամանակով 11:30-ին (Երևանի ժամանակով` 19:30-ին):

Զինված բախումները Յարմուկի ճամբարում, որը Սիրիայի մայրաքաղաքից 10 կմ հեռավորությամբ է գտնվում, շարունակվում են անցյալ ուրբաթ օրվանից և դաժան բնույթ են կրում: Ավելի քան 3000 զինյալ է ներխուժել ճամբար հարևան բնակավայրից:

Նույն շարքից