Միջազգային 

Թուրքիայում վերականգնվել է Twitter-ի հասանելիությունը

analitik.am

Թուրքիայում արգելափակված Twitter միկրոբլոգների ծառայության հասանելիությունն ամբողջովին վերականգնվել է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 


Anadolu գործակալությունը ծառայության աշխատանքի վերականգնումը բացատրում է այն հանգամանքով, որ այն իրականացրել է Ստամբուլի դատարանի որոշումը և հեռացրել է անցած շաբաթ դատախազ Սելիմ Քիրազին պատանդ վերցնելու լուսանկարներն ու տեսանյութերը:

 


Ստամբուլի դատախազության աշխատակից Մեհմեթ Սելիմ Քիրազին մարտի 31-ին հենց դատարանի դահլիճում պատանդ էին վերցրել «Ազգային- ազատագրական հեղափոխական կուսակցություն» խմբավորման գրոհայինները:


 

Թուրք ուժայինները կարողացել են ազատ արձակել դատախազին, սակայն նա մահացել է հիվանդանոցում՝ ստացած վնասվածքների հետևանքով:

Նույն շարքից